Մենք այդքան հարուստ չենք, որ թույլ տանք ժողովրդին խաբել:
Յուրաքանչյուր սուտ շատ թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով:
Սուտն ու կեղծիքը քայքայել են մարդկանց վստահությունն ու հավատն ինչպես միմյանց, այնպես էլ պետության նկատմամբ:
Ոչ մեկին չեն հավատում, չեն վստահում, ամեն ինչի մեջ սուտ են փնտրում, կեղծավորություն են տեսնում:
Պետք է փոխել ու փոխվել, չստել, լինել անկեղծ, ընդունել ու խոստովանել սխալները, ցույց տալ դրանք ուղղելու ձևերն ու մեթոդները:
Սա է բանալին, սա է ճանապարհը, սա է առողջացման ու հզորացման ձևը . . .
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել