«Շախմատիստ» Մխոյի կեղծավորությունը

Համատեղության կարգով Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ աշխատող Մխոն աչքալուսանք է տվել՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր թիմի ցույց տված արդյունքների հետ կապված ու շնորհավորել օլիմպիական արծաթի կապակցությամբ: «Ուզում եմ ընդգծել, որ մեր հավաքականը փայլուն ելույթ ունեցավ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում»,-հայտարարել է Մխոն՝ ցավով արձանագրելով փաստը, որ առաջին տեղում հայտնվել են ուզբեկները՝ չնայած նրանց փոխարեն կարող էր լինել Հայաստանը:

Մխոյի ուղերձը, իհարկե, սրտաճմլիկ է ստացվել, բայց հարցը տվյալ պարագայում ոչ թե Մխոյի կեղծված զգացմուքներն են, այլ՝ այն, թե տվյալ հաղթանակում որքա՞ն է կազմում ՔՊ-ականների նեդրումը, կամ՝ կոնկրետ Աննայի ստրուկ Մխոյի, որի բանուգործի անունը դեսից-դենից փող կպցնելն ու Աննային հարստացնելն է:

Իշխանությունը վերցնելուց ի վեր Նիկոլի թիմը, սա հայտնի բան է, կպավ հայկական շախմատի ու շախմատիստների ջանին: Երրորդ նախագահի գոծո՞նն էր պատճառը, թե՞ հայկական շախմատային մտքի հանդեպ թրքաբարո նախանձը, փաստն այն, որ սրանց գալուց հետո շախմատը Հայաստանում սկսեց անկում ապրել, ու նույն Արոնյանի կողմից Հայաստանը լքելու վերաբերյալ կայացված որոշումը, անկակսած, մխոների վաստակի հետևանքն էր:

Այս ամենը նկատի ունենալո՞վ է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ծափահարում մերոնց՝ այդպիսով փորձելով այլոց վաստակը յուրացնել, թե՞ ծափահարությունները կոչված են՝ մոռացության տալու այն վնասի չափը, որ նոր Հայաստանի իշխանությունները հասցրել են շախմատի զարգացանը Հայաստանում:

Թո՛ղ Մխոն շատ չոգեևորվի. ինքը թեմայի հետ կապ չունի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել