Աննայի հիմնադրամում տնօրեն աշխատող Մխոն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակում հյուրընկալված հայաստանբնակ ու արտասահմանից ժամանած գիտնական հյուրերի հետ ունեցած հանդիպումից ստացած տպավորություններով՝ վերջում եզրակացնելով՝ գիտության զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Միաժամանակ պարզվում է, որ քննարկել են դրսի երիտասարդ գիտնականներին Հայաստան բերելուն առնչվող հարցեր՝ ներսում նոր զարկ տալու գիտության զարգացմանը:

Առաջին անգամը չէ, իհարկե, որ Մխոն «փիլիսոփայում է» Հայաստանում գիտության զարգացման կարևորության մասին. ամեն անգամ էլ գրեթե նույն՝ շաբլոն մտքերն է ընդգծում, ստեղծում տպավորություն, թե առավոտից երեկո գիտության ու դրա ներկայացուցիչների մասին են մտածում:

Իրականում, սակայն, այս իշխանություններին պետք է ոչ թե գիտության զարգացում, այլ մտավոր դեգրադացիա, և ահա թե ինչու: Բանն այն է, որ գիտության զարգացում չի կարող լինել առանց լուրջ կրթության, առանց մրցունակ կրթական համակարգի, առանց ինտելետուալ հասարակության: Միևնույն ժամանակ վերլուծական մեծ ընդունակություններ պետք չէ ունենալ՝ հասկանալու, որ ինտելեկտուալ հասարակությունում մխոների՝ որպես երկրի ղեկավարների գոյությունը ոչ միայն վտանգվելու է, այլև դառնալու է անհնարին: Հետևաբար՝ եթե ՔՊ-ականները Աննայի փողերը «մսխեն» գիտության զարգացման կամ կրթության որակի բարձրացման վրա, ապա իրենք իրենց ձեռքերով քանդելու են իրենց տունը. մարդիկ խելք կհավաքեն ու մի գեղեցիկ օր գլխի կընկնեն, թե ովքեր են մխոները: Ուստի երբ հնչում են երկրում գիտության զարգացման կամ ասենք գիտնականների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարություններ, դրանցից ոգևորվել պետք չէ. չեն կարող մի ձեռքով գիտություն զարգացնել, մյուսով քանդել կրթական համակարգն ու այն սորոսացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել