Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա երիտասարդ ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը վերջ են դրել իրենց հարաբերություններին։

Այս մասին զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է CNN-ին։

Նրանք բաժանվել են բարեկամաբար՝ հեռավորության ու ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։

Հիշեցնենք, որ նրանք ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին 2021 թվականի հոկտեմբերից։

Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվել էր մարտին։ Լոս Անջելեսի դատարանը բավարարել էր նրա՝ ամիսներ առաջ ներկայացրած հայցն ընդդեմ ամուսնու՝ Քանյե Ուեսթի։

Նրանք 4 համատեղ երեխա ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել