Թշնամին պատահական ոչինչ չի անում։
Եվ պետք չի ամեն անգամ Ադրբեջանի հանցագործությունները, ագրեսիան, ահաբեկչական գործողությունները որակել որպես սադրանք։
Կրկնեմ՝ Ադրբեջանը պարզապես չի "սադրում"։
Սա լավ մտածված ու հաշվարկված հետևողական քաղաքականություն է, որը բացի ռազմական բաղադրիչից՝ նոր տարածքների գրավում, դիրքերի բարելավում, հայ զինծառայողների ոչնչացում և այլն, ունի հստակ մի գերնպատակ՝ Արցախի, (հաջորդիվ նաև Սյունիքի) հայաթափում։
Ամեն նման լարվածությունից հետո Արցախը լքում է ևս մի կամ մի քանի ընտանիք, ոմանց մոտ մարում է սեփական հողում անվտանգ ու պաշտպանված ապրելու հույսը, պատերազմից հետո իրենց տունը վերանորոգողներից ոմանք կանգնեցնում են շինարարությունը...
Ու էսպես կաթիլ-կաթիլ թշնամին մաշեցնելու է մեզ, հատկապես որ մենք վերից վար առանձնապես չենք էլ դիմադրում։
Ու թող հանկարծ չասեն, թե բան անել հնարավոր չէ, հնարավոր է, ցանկություն լինի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել