Միայն անուղեղ հիմար հայրը կարող է հավատալ, որ...
1. խայտառակ պարտություն կրելուց հետո Հայստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Արցախատուին ինչ-որ մեկը կարող է լուրջ ընդունել,
2. կապիտուլյացիա կրած Նիկոլ Անհողը կարող է հավասարը հավասարին բանակցել իրեն պարտության մատնած Ադրբեջանի բռնապետի հետ,
3. պարտված կապիտուլյանտ Նիկոլը կարող է իրեն հաղթած Ալիևին բանակցությունների ժամանակ ինչ-որ բան պարտադրել,
4. հողատու Նիկոլը առանց նոր զիջումների իրեն հաղթած պետության ղեկավարին՝ Ալիևին կարող է «խաղաղության օրակարգ» թելադրել,
5. հային հաղթած թուրքը կարող է հրաժարվել հայերի նկատմամբ նոր ցեղասպանություն կազմակերպելուց,
6. թուրքերը չեն պարտադրելու Հայաստանի կապիտուլյանտ իշխանություններին նորանոր զիջումների գնալ,
7. թուրքերը և ադրբեջանցիները պատրաստ են հայերի հետ խաղաղ ապրել,
8. թուրքերը թույլ կտան, որ Հայաստանն իրենց հետ առևտրի շնորհիվ հարստանա,
9. թուրքերին նորանոր զիջումների գնալով Նիկոլ Անհողը խաղաղություն է բերելու Հայաստանին,
10. խաղաղություն մուրալով թշնամուց կարելի է խաղաղություն բերել,
11.կարելի է հարևանություն և ընկերություն անել թուրքի հետ, ով բացարձակ նպատակ չունի առանց հայերին նվաստացնող նախապայմանների հայերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել,
12. «մոռացության» տալով Հայոց ցեղասպանության փաստը՝ հաճոյանալ Անկարային, և մտածել, որ դա կգնահատվի թուրքերի կողմից,
13. թշնամանալով սփյուռքի հետ և ուրախացնելով դրանով թուրքերին՝ կարելի է խաղաղություն բերել Հայաստանին...
Նիկոլ Անհողը Հայաստանը և հայությանը ներքաշում է մշտնջենական «սողացող» պատերազմների և Հայաստանի սիրիացման գործընթացի մեջ, որի արդյունքում, ընդամենը մի քանի տարի անց մենք կկորցնենք պետականությունը, իսկ հայերն էլ կդառնան միայն սփյուռքում բնակվող ժողովուրդ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել