Երբ Մոսկվան չի «նկատում» ադրբեջանական սադրանքները...
Պաշտպանության բանակը հայտնում է, որ այսօր, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»:
Ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում խախտումներ չի արձանագրել, այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ օգոստոսի 1-ին հրապարակված տեղեկատվական տեղեկագրում(ի դեպ, Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես հերքում է ԼՂ-ում հրադադարի խախտումը)։
Այս երկու հաղորդագրությունների ակնհայտ հակասությունը ի ցույց է դնում Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների դրամատիզմը: Երբ Մոսկվան չի «նկատում» ադրբեջանական սադրանքները, դրանք նրա կողմից, ըստ էության, լեգիտիացվում են:
Սա ամենևին չեմ արձանագրում՝ հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար:
Հիմնական արձանագրումս այն է, որ հայ- ադրբեջանական ու հայ- թուրքական երկխոսությունը միակ միջոցն է՝ նոր պատերազմի ռիսկերն ինստիտուցիոնալ մակարդակում չեզոքացնելու համար, մանավանդ, որ միջազգային հարաբերություններում խորացող ճգնաժամը ավելի մշուշոտ է դարձնում արտաքին դերակատարների կայունացնող առաքելությունը:
Հ.գ- միով բանիվ արձանագրեմ, որ այս պահին լայնածավալ պատերազմի վերսկսման ռիսկերը մեծ չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել