Starnews.am-ը գրում է․

Երեկ՝ հուլիսի 29-ին, սիրված երգիչ Հայկոյի մահվան 10-րդ ամիսն էր։ Այս օրերին Հայկոյի ընկերները զբաղված են նրա հիշատակին նվիրված համերգի կազմակերպչական հարցերով։  Նշենք, որ համերգը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, այն կրում է «Սիրո հավերժ երգիչ» անունը։

Ընկերների խոսքով՝ Հայկոյի ծննդյան օրն են ընտրել, քանի որ վերջինս շատ էր սիրում իր ծնունդը։ Ըստ նրանց՝ Հայկոյի հիշատակին նվիրված շատ ծրագրեր ունեն, որոնք պետք է իրականացնեն։

Էրիկը նախքան Հայկոյի մահը  գրեթե միշտ մասնակցում էր նրա մենահամերգներին։ Ըստ Էրիկի՝ ինքը միայն ներկա չէր վերջին մենահամերգին, ինչից հետո Հայկոյից նամակ էր ստացել հետևյալ բովանդակությամբ․ «Ախպերս, վերջ, էս մի անգամն է, առանց քեզ՝ էլ ոչ մի համերգ»։ Այս մասին  երգիչը պատմել է Bravo.am-ի հետ զրույցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել