Չէ՜, բայց դուք պատկերացնում եք, թե ի՜նչ աներևակայելիորեն ներդաշնակ ու սինխրոն/համահունչ/ են մտածում և գործում պաշտոնական Ադրբեջանն ու նիկոլի շրջանակը։
Թյուրքալեզու պետությունների անվտանգության ծառայությունների XXIV համաժողովում, ընդամենը երեկ, հարևան երկրի ԱԱԾ պետը հայտարարում է, որ Հայաստանի ընդդիմությունը լրջորեն խոչընդոտում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների նորմալացմանը, իսկ այսօր Ա․ Թորոսյանն արդեն շտապում է լրացնել և հանգստացնել հարևաններին՝ հայտարարելով, թե «Դաշնակցությունն իր գոյությամբ հարված է հասցրել հայոց պետականությանն իր 130-ամյա պատմությամբ։ Որ իրանք չլինեին հայոց պետականությունն ավելի ուժեղ կլիներ թե էն ժամանակ, թե՝ հիմա»։
Ուժեղացե՜ք, ուժեղացե՜ք, ջնջեք ձեր մեջից մարդուն, հային, ջնջեք արժանապատվություն, հիշողություն ու ինքնություն, փոխեք ձեր ազգանունները, ունակ եք անգամ Էրիվան ասելու, միևնույն է՝ հինգհազարի արյան մեղքն անքավելի է, միևնույն է մի օր էս հողը ճաքելու է ձեր մեղքերի ծանրությունից․․․
Այսքա՜ն էլ Տրոյական ձի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել