Հատիս լեռան համար չմնաց գործիչ, մտավորական, ազգի ընտրյալ, որ կոկորդ չպատռեր։ Քիչ էր մնում հարցը դրվեր համազգային քվեարկության կամ որպես ազգային վեճ քննարկվեր միջազգային ատյաններում։
Հատիսը դարձավ այն սրբազան խնդիրը, առանց որի մեր կենսագոյությունը կդրվեր խիստ վտանգի տակ։ Կարծես Հատիսում էին հատվում մեր ինքնության դեմ ուղղված բոլոր մարտահրավերները։
Մի ամբողջ ազգ հանդուրժեց պլանավորված պատերազմի սանձազերծումը, իր որդիների մահը, գերեվարումը, Արցախի հայրենազրկումը։ Ոչ միայն հանդուրժեց այլև իր քվեով 'վավերացրեց' հանձնածը։
Քանի՞ բարձունք ու լեռ մնաց թշնամուն և քանիսը հանձնվեց։ Քարագլխի Փառուխի, Սև լճի, Իշխանասարի և մնացած բարձունքների գրավման մասին էլ չեմ խոսում։ Քանի՞ հոգի խոսեց այդ գոյութենական բարձունքների գրավման մասին և ցավ ապրեց դրա համար։
Իսկ Հատիս լեռան համար տեսեք ինչ ոգևորություն է, իրարանցում, էյֆորիա։ Եթե այդ նույն ոգով հայը տառապեր վերը նշված սարերի համար մի՞ թե այս օրին կլինեինք։
Մինչ այդ շատ շատերը Հատիսի լանջին տեղակայված խորտկարաններում վայելում են գառան փարդան և խմում հայրենիքի կենացը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել