Նիկոլ Փաշինյանի հերթական նախկինացումը
Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությանը մեղադրում էր, որ Հրայր Թովմասյանին ընտրել է ՍԴ դատավոր այն հանգամանքներում, որ վերջինս եղել է ՀՀԿ կուսակցության անդամ և ԱԺ պատգամավոր: Նա ամենատարբեր ամբիոններից, այդ թվում պաշտոնական այցով Գերմանիայում գտնվելիս, այդ հանգամանքը ներկայացնում էր ծանր հանցանք: Նույնիսկ այդ առիթով իր զինակից Արման Բաբաջանյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, քրեական գործեր հարուցվեցին: Դրանցից մեկով էլ ես կալանավորվեցի: Մի խոսքով այդ պատմությունը բոլորին է հայտնի:
Իսկ ի՞նչ կատարվեց օրեր առաջ.
Նիկոլն իր կուսակցության անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին լրիվությամբ նույն հանգամանքներում նշանակեց վճռաբեկ դատարանի դատավոր: Ես այն ժամանակ պնդել եմ, որ Հրայր Թովմասյանի նշանակմամբ օրենքի որևէ խախտում տեղի չի ունեցել և հիմա էլ պնդում եմ, որ Արթուր Դավթյանին նշանակմամբ օրենքը չի խախտվել:
Սակայն, միևնույն ժամանակ, պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բարոյականության կանոնների խախտում, այլ կերպ` Արթուր Դավթյանին նշանակելով վճռաբեկ դատարանի դատավոր` Նիկոլ Փաշինյանը կատարել է անբարոյականություն:
Հուսամ Արման Բաբաջանյանը մի հաղորդում էլ այս դեպքի առթիվ կներկայացնի: Չէ, իհարկե չի ներկայացնի, Նիկոլը նրան այդպիսի հանձնարարություն չի տվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել