Առանցքային հարցերի շուրջ իմ գնահատմամբ բերված փաստարկները մեղմ ասած թույլ էին։
Օրինակ`ԳՇ պետին ՊՆ առաջին տեղակալ դարձնելու համար փաստարկ է բերվում, որ Գլխավոր Շտաբը պետք է զբաղվի միայն երկրի պաշտպանությամբ եւ մարտական պատրաստությամբ ։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում.
բա մինչեւ էտ ինչո՞վ են զբաղվել։
Պապիկյանը նաեւ խնդիր չի տեսնում ավելի քան երեք ամիս ԳՇ պետ չունենալու հանգամանքի մեջ։
Ցավալի է , որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի մակարդակում արձանագրում է , որ ՉԿԱ ԽՆԴԻՐ։
Եթե ռազմական գերատեսչության ղեկավարը չի հասկանում, թե ինչու՞մ է խնդիրը, ապա ակնկալել լուծումներ իմ կարծիքով միամտություն է ։
Բանակից քիչ թե շատ տեղյակ մարդիկ կփաստեն, որ նույնիսկ դասակի, վաշտի եւ գումարտակի հրամանատարի օղակում է խնդիր լինում, երբ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված լինում։
Պետք է հասկանալ, որ հարցազրույցը դիտելու են տարբեր օղակի սպայական կազմի զինվորականներ, եւ կարող է ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ դառնալ, երբ օրինակ `զորամասի հրամանատարի համար խնդիր չլինի գումարտակի հրամանատարի ԺՊ ներ ունենալու հանգամանքը։
Հարցազրույցում խոսվում է նաեւ, տարածքային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին։
Այստեղ նույնպես տրամաբանական հարց է առաջանում։
Բա, աշխարհազորի մասին հայտնի օրենքը ի՞նչ է լինելու, զուգայեռ գործելու՞ է, եթե այո, ապա ինչու՞ է մինչեւ հիմա օրենքով սահմանված ՏԻՄ տեղակալների պաշտոնները թափուր, իսկ եթե չի գործելու, ապա ո՞վ է բերել այդ անիմաստ օրենքը, ո՞վ պետք է պատասխան տա այդ ամենի համար։Այդ դեպքում արդյո՞ք տարածքային պաշտպանության մասին օրենքը չի արժանանալու նույն բախտին, ինչին արժանացավ աշխարհազորի մասին օրենքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել