Հարցին՝ համաձա՞յն է, արդյոք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Սիմոնյան Ալենը, դրսևորելով «դիվանագիտական նրբանկատություն», հայտարարել է, թե ինքը նման հայտարարություններ անելու իրավունք չունի: «Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,-մասնավորապես՝ ասել է Ալենը:

Ալենն, իհարկե, նրբանկատ է, ոչինչ չես ասի, պարզապես այդ «նրբանկատության» հետևում իրականում թաքնված է վախը՝ ադրբեջանական կողմից. բա որ Իլհամը կատաղի ու ասենք բռնի ու ձեռքի տակ եղած բոլոր կոմպրոմատները հրապարակի…

Իրականում նրբանկատություն պետք է դրսևորվեր վաղուց՝ պատերազմից առաջ՝ դիվանագիտական գործիքակազմերի միջոցով կանխելու աղետը: Այնինչ ականատես դարձանք բոլորովին հակառակ պատկերին. Նիկոլն իր «Հայաստանն Արցախ է, և վե՛րջ»-ով պայթեցրեց բանակցային պրոցեսն ու առնվազը քարոզչական մակարդակով Ալիևին առիթ տվեց՝ հարձակվելու. մինչև այսօր ազերիները հենց այդ արտահայտությունն են վկայակոչում՝ արդարացնելու իրենց գազանությունները:

Այնինչ ՔՊ-ականները միաբերան պնդում են, թե իբր մի արտահայտության պատճառով չէր կարող պատերազմ բռնկվել: Եթե այդպես է, ապա ի՞նչն է խանգարում Ալենին ասել՝ Արցախը չի լինելու Արդբեջանի կազմում: Դրանից ի՞նչ պատերազմ կամ բանակցությունների տապալում, եթե ընդամենը մի նախադասություն է: Բա երբ Նիկոլը պատռվելով բղավում էր՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, չէ՞ր մտածում բանակցությունների մասին, որ կարող էին ընդհատվել ու առիթ տալ պատերազմի: Թե՞ Նիկոլի խնդիրը հենց բանակցությունների տապալումն էր՝ այդպես Կովկասում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու համար:

Լա՛վ, այսքա՞ն ադրբեջանահպատակ իշխանություն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել