Քերոբյանն, իհարկե, «ֆենոմեն» է հատկապես վատը՝ լավ տեսնելու, լույսը՝ խավար նկատելու և, իհարկե, սեփական շեֆին «ջրից չոր դուրս բերելու» հարցերում: Միայն թե այդ ֆենոմենալ կարողությունները կարող են ազդել բացառապես նիկոլական զոմբիների վրա, որոնք, ինչպես հայտնի է, ոչնչի առաջ չընկրկելով, առիթ են փնտրում՝ «վոժդին» փառաբանելու:
Հիմա Քերոբյանի ասածը ո՞րն է: Վերջին ամիսների ընթացքում շարքային քաղաքացին հարստացե՞լ է: Ինչի՞ հաշվին, վիվարոներում խաղադրույքներ կատարելո՞ւ, թե՞ ասենք Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներին, որոնց մեծամասնությունն, ի դեպ, հենց ՏՏ ոլորտն են ներկայացնում, վարձակալական հիմունքներով անշարժ գույք վստահելով: Այն, որ աշխատաշուկան աշխուժանում է գրեթե բացառապես ՏՏ-ի հաշվին,արդեն իսկ խոսում է տնտեսության ռախիտության մասին: Ընդ որում՝ ակնհայտ է, որ այդ աճն էլ տեղի է ունեցել ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխվելու շնոհիվ, որ, ի դեպ, խիստ ժամանակավոր բնույթ է կրում: Այսիքն՝ տնտեսական աշխուժությունը շատ առումներով հենց Հայաստան ռուսների ներգաղթով է պայմանավորված,այլ ոչ թե Քերոբյանի տաղանդներով:
Բայց ո՞ւմ է դա հուզում. կարևորը տվյալ մոմենտին հնչեղ թվեր արտաբերելն է՝ չիմանալով էլ՝ ինչ են դրանք իրենցից ներկայացնում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/270
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել