Սկսում եմ մեր երկրում թրքացման դեմ թափ հավաքող Շարժման օրերին քաղաքական բանտարկյալ դարձած արժանապատիվ քաղաքացիների մասին շարք։
Առաջինը կանդրադառնամ Ազատ Մուրադյանին, որն ապօրինի ձերբակալվել է մայիսի 6-ին, ապա ապօրինի կալանավորվել է։
Ազատը մեղադրվում է ոստիկանական ավտոբուսում իբր խուլիգանություն կատարելու՝ ավտոբուսի ապակին կոտրելու համար։ Ընդ որում, կալանավորման հիմքում դրված են երկու ոստիկանի՝ իրար հակասող ցուցմունքներ։ Ավելին, այդ ոստիկանները, առանց ճանաչելու՝ անմիջապես տվել են Ազատի անունը՝ որպես խուլիգանություն կատարած անձի։ Սա ուղղակի խայտառակ ապօրինություն է։
Ազատը հայրենասեր ու պատվախնդիր մարդ է։ 2019 թվին նա իր միջոցներով Շենգավիթում կառուցել է Քառօրյա պատերազմի նահատակներին նվիրված հուշարձանախումբ։
Ազատությու՛ն արժանապատիվ հայ, արժանապատիվ քաղաքացի Ազատ Մուրադյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել