Այն, ինչ այս օրերին կատարվում է Մայր Հայաստանում, հնարավորության դուռ է բացում Հայոց պատմական երկրից մնացած մի փոքրիկ կտորը փրկելու համար... նիկոլը, եթե իրականության հետ վերջնականապես կապը չի խզել, պարտավոր է իր հարյուրավոր սուտ ու մանիպուլյատիվ հայտարարություններից հետո, ոչ թե հանուն ազգի կամ սեփական ընտանիքի (կյանքն ապացուցեց, որ դրանք իր համար արժեք չունեն), այլ հանուն սեփական գոյության, կատարել իր տված խոստումներից գոնե մեկն ու ամենապահանջվածը և առանց արյուն թափելու՝ հեռանա... Հեռանա, քանի որ, ինչպես փողոց դուրս եկած հազարավոր ՄՏԱԾՈՂ հայեր, այնպես էլ տանը նստած, բայց գաղափարով այդ հազարավորների ցանկությունը կիսող բազմահազար քաղաքացիներ այսօր պահանջում են այն, ինչ 2018-ին հրապարակավ խոստանում էր նա... Իսկ նա խոստանում էր իշխանությունից հրաժարվել, եթե դա պահանջի ժողովուրդը... Հայ ժողովուրդի ՄՏԱԾՈՂ հատվածը (այլ ոչ թե պատերազմում հաշմանդամ դարձած տղաներին վիրավորող ժեխը) այսօր հենց դա է պահանջում նիկոլ: Գոնե այս անգամ կատարիր խոստումդ և քո հեռանալով փրկիր մեր Հայրենիքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել