Բնականաբար էս օրերին 2018ն ա աչքերիդ առաջ գալիս ու չնայած ընդդիմությունը ջանք ու եռանդ չի խնայում 2018ին կիրառված տեխնոլոգիաները կրկնելու (ինչը, ի դեպ, նորմալ է), բայց ամենակարևորները մի տեսակ շրջանցվում են:
Օրինակ՝ 2018ին մենակ երթեր չէին անում ու ճամփա փակում, բոլոր նոր գործողությունների ժամանակ առաջին շարքում ու առաջին քայլ անողը Նիկոլն էր: Ինքը առաջինը պառկեց ավտոբուսի դեմը (ցավոք՝ ավտոբուսը չշարունակեց իր ընթացքը), ինքը առաջինը հելավ փշալարերի վրա և այլն:
Չեմ չարախնդում, հուշում եմ: Ինքը կանցավիկ ա, իսկ դուք դեռ սկի սկիզբավիկի չեք ձգում:
Հ.Գ. Երբ բոլոր տեխնոլոգիաները 2018ի կրկնեք, նոր պետք է մտածել, թե որտեղից ճարել Կարեն Կարապետյանի պես դիվերսանտ՝ իշխանության ճամբարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել