Pastinfo.am-ը գրում է.

Այսօր մեկնարկում է իրական համապետական շաբաթօրյակը, մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից: Նիկոլի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել, Նիկոլ չկա։ Մենք ինչպե՞ս տուն գնանք, մենք էլ տուն գնալ չունենք, մեր տունը Շուշին է ու Հադրութը։ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը.

«Ֆրանսիայի հրապարակը հիմա ավելի լավ է պաշտպանվում, քան մեր երկրի սահմանները, նայեք որքան ոստիկան են բերել այստեղ: Փաշինյանը իր կաշվի համար ավելի շատ է անհանգստանում, քան՝ մեր անվտանգության: Մենք արդեն հաղթել ենք, որովհետև խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ մեր բոլոր քաղաքացիները մոտենում էին ու մեզ ոգևորում: Փակված փողոցներից մեկում առաջացած խցանման մեջ հարսանիք էր մնացել: Մարդիկ հերիք չի ավտոմեքնաներից ազդանշաններով մեզ ողջունում էին, հետո հարսանքավորները մոտեցան ու ասացին, որ լավ ենք արել ու մեր երեխեքի ապագայի համար ենք անում»,- պատմեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել