Մինչ աշխարհասփյուռ հայությունն այսօր հիշատակի տուրք է մատուցում 107 տարի առաջ օսմանյան թուրքիայում մեր միլիոնավոր հայրենակիցների դեմ կատարված ցեղասպանության և հայրենազրկման առիթով, ես զուգահեռ հիշում եմ, թե ինչպես 1994թ. նույն այս օրը՝ ապրիլի 24-ին, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կայծակնային հարվածներով ճնշեցին Մարտակերտ-Ասկերան օպերատիվ ուղղությամբ տեղակայված Ումութլու, Շոթլանլու, Նամիրլի և Շուրաբադ թշնամական ռազմահենակետերը և ընդամենը օրեր հետո հակառակորդին պարտադրեցին զինադադար...
Հիշելով ու սգալով հանդերձ, ՀԱՅԸ պարտավոր է զուգահեռ գործել... Հակառակ դեպքում մեր թշնամին շարունակելու է ամենաքիչը ցույց տալ այն, ինչ ցույց տվեց թուրքիայի արտգործնախարարը Ուրուգվայի մեր հայրենակիցներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել