Երբևէ ով կպատկերացներ, որ կգա մի պահ, երբ Արցախը վտանգված կլիներ ոչ միայն Բաքվի արյունարբու թշնամանքից, այլ նաև մայր Հայաստանի սրտում որջավորված ապազգային իշխանությունների դավաճանությունից... Ով կպատկերացներ, որ օրերից մի օր հինավուրց մի ժողովուրդ, որին հաճախ սիրում ենք ներկայացնել աշխարհի, եթե ոչ ամենաիմաստուն, ապա իմաստուն ազգերից մեկը, կդառնար շուրջ 680 հազարոց ամբոխի քվեն ստացած և նիկոլի դդուկի տակ պարող լուլուների և դիջեյների ստրկամիտ քարոզչության կրողը... Այսօր, թերևս, պարզից էլ պարզ է, որ դրանց բերանները փակելու և Երևան-Բաքու իշխանական տանդեմի փոխհամագործակցված արշավին դիմակայելու համար մենք ունենք մեկ ճանապարհ, և այդ ճանապարհը՝ Ճակատագրի հրամայականով, պարտադրված ենք նորից սկսել Արցախից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել