Պիղատոսը հավաստիացավ, որ Հիսուս անմեղ է։ Ո՛չ Հռոմեական կայսրության դեմ էր հանցանք գործել, ո՛չ էլ Աստվածանարգման մեղադրանքով Հրեաների ատյանի մահվան վճիռն էր արժանի հաստատման։ Պիղատոսը դատավոր էր և ձևավորել էր ներքին համոզմունք, որ Հիսուս անմեղ է։ Բայց վախեցավ և վճռահատման հարթակից՝ Գաբաթայից դատապարտեց նրան մահվան։
Շատերն են արդարացնում Հռոմի «Հրեաստան» նահանգի հինգերորդ կառավարիչ Պիղատոս Պոնտացուն՝ Քրիստոսին խաչելու մեղքը թողնելով միայն Հրեական դատարանի խղճին։
Բայց չէ՞ որ Պիղատոսի՛նն էր Գաբաթայից վճիռ արձակելու իրավունքը՝ կյանքի և մահվան նկատմամբ իշխանությամբ։ Չէ՞ որ ցանկացած դատավոր ցանկացած անիրավ վճիռ արձակելիս էլ հաստատ ինչ-որ պատճառներ կունենա։ Ու՞մ են դրանք հետաքրքիր, եթե վճիռն անիրավ է։
Այսօր Ավագ Ուրբաթ է - Քրիստոսի խաչելության հիշատակության օրը։
No photo description available.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել