Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի ռազմական ինքնաթիռները վերջին երեք օրերի ընթացքում 11 անգամ թռել են հունական կղզիների վրայով՝ խախտելով Հունաստանի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբից:

Գլխավոր շտաբից տեղեկացրել են, որ 2022 թվականի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռներն արդեն 50 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, մինչդեռ 2021 թվականի ամբողջ ընթացքում այդ խախտումներն ընդամենը 48-ն էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել