Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա: Այս մասին հայտարարել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝  Ցեղասպանության 1.5 մլն զոհերի անունները ճշտելու մասին հայտարարությանը։

Նա բոլոր կողմերին՝ իշխանություններից մինչև հասարակական շրջանակներ, կոչ է անուն դադարեցնել Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու այս արատավոր դիսկուրսը։

«Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից ավելի երկրներ, ԱՄՆ  50 նահագներ ճանաչել ու դատապարտել են Ցեղասպանության փաստը»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել