10. Մարտաֆիլմերի աստղ, ինչպես նաև Լուիզիանա նահանգի Ջեֆֆերսոն Փերիշ քաղաքի շերիֆի տեղակալ հանդիսացող Ստիվեն Սիգալը հայտնի է իր «B» դասի մարտաֆիլմերով: Ֆիլմերում նա, որպես կանոն, հանդես է գալիս ոչ միայն որպես գլխավոր հերոս, այլև որպես ռեժիսոր, և այդ ֆիլմերը հաճախ պատմում են այնպիսի գլոբալ խնդիրների մասին, ինչպիսին օրինակ համաշխարհային մասշտաբի աղետներն են: Օրինակ` «Մահացու գոտում» ֆիլմում Սիգալի հերոսը պայքարում է նյութապաշտ նավթարդյունաբերողների դեմ, «Դժոխային կրակը» ֆիլմում՝ թունաքիմիկատների պոչամբարների կառուցման դեմ, «Հայրենասերում»՝ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսի դեմ...




Փրկել է. մի նավի անձնակազմ և Մայամի քաղաքի բնակչութանը՝ «Պաշարում» ֆիլմում, գնացքի ուղղևորներին՝ «Պաշարում. խավարի տարածքը» ֆիլմում, մի աղջկա, ում կյանքի անվտանգությունն ապահովելու համար նրան վարձում են «Պահապանը» ֆիլմում, Մեմֆիս քաղաքը՝ «Մահացու հարված» ֆիլմում, Սան-Ֆրանցիսկո քաղաքի բնակչությանը՝ «Ժամային մեխանիզմ» ֆիլմում, սեփական դստերը և ձեռքի հետ էլ Մոնտանա նահանգի ողջ բնակչությանը՝ «Հայրենասերը» ֆիլմում:

9. Սիլվեստեր Ստալոնեն վաստակեց փառքը` մարմնավորելով Հոլիվուդի պատմության երկու ամենաառնական կերպարներին՝ քաջարի զինվոր Ջոն Ռեմբոյին  և անձնուրաց ազատամարտիկ Ռոկի Բալբոային: Ի դեպ, նա իրական կյանքում էլ բազմիցս դրսևորել է իրեն որպես իսկական տղամարդ: Օրինակ՝ 2002 թվականին նա փրկեց նորաբաց կինոթատրոնի վերելակում գտնվող մարդկանց կյանքը: Վերելակը կանգնել էր հարկերի արանքում, և Ստալոնեն դուրս եկավ լուկի միջով, օգնեց այլ ուղևորներին ևս դուրս գալ վերելակից նույն ճանապարհով, իսկ այնուհետև նաև դուրս գալ վերևի հարկ: Հետաքրքրական է նաև այն, որ այդ վերելակի մեջ էին գտնվում Սլայի կինը, հեռուստահաղորդավար Լարրի Քինգը և դերասանուհի Միրա Սորվինոն:




Փրկել է. թայլանդական մի գյուղի բնակչությանը, իր հրամանատարին և բազմաթիվ գերի ամերիկացի զինվորների՝ «Ռեմբո» ֆիլմի 1-4-րդ սերիաներում, մաֆիայի սպանված պարագլուխներից մեկի դստերը՝ «Վրեժի հրեշտակը» ֆիլմում, փոքրիկ ամերիկյան քաղաքի բնակչությանը փրկել է ծախու ոստիկաններից՝ «Ոստիկանները» ֆիլմում, 20 մարդու փրկել է ջրասույզ լինող թունելից՝ «Ցերեկային լույս» ֆիլմում, Ամերիկայի սակավաթիվ դարձած բնակչությանը` «Դատավոր Դրեդդ» ֆիլմի հետապոկալիպտիկ աշխարհում, ապագայի Ամերիկայի ողջ բնակչությանը՝ «Կործանիչը» ֆիլմում, և գեղեցկուհի Ինգրիդին՝ «Կոբրա» ֆիլմում:

8. Նիկոլաս Քեյջը, ի տարբերություն շատ այլ դերասանների, ովքեր ասոցացվում են մարտաֆիլմերի հետ, շատ բազմաբնույթ դերերում է հայտնվել՝ ռոմանտիկ հրեշտակից սկսած, անողոք մարդասպանով անցած և դիվային մոտոցիկլավարով վերջացրած: Այս ամենը սակայն չի խանգարում, որպեսզի նրա երկրպագուները հիշեն նրան որպես թույլերի ու անմեղների պահապան կերպարների մարմնավորած արտիստի. նա մեկ փրկում է Սան Ֆրանցիսկոյի բնակչությանը սարսափելի քիմիական զենքից, մերթ էլ ողջ մարդկությունն է փրկում հենց իրենից, որովհետև իր կերպարին կառավարում էր ինքը սատանան:




Փրկել է. սկզբում հորը, իսկ հետո նաև ողջ մարդկությունը՝ «Ուրվական մրցարշավորդը», Ալկատրաս բանտի գերիներին և Սան Ֆրանցիսկոյի բնակչությանը՝ «Ժայռը» ֆիլմում, և հանցագործների կողմից գրավված ինքնաթիռի ուղևորներին՝ «Օդային բանտը» ֆիլմում:

7. Հարրիսոն Ֆորդը երկրորդ հյուսն է պատմության մեջ, ով փրկել է մարդկությունը: Առաջինը դե Քրիստոսն էր, իսկ 1973 թվականին իր տաղանդի մեջ հիասթափված ոչ հաջողակ դերասան ու բավականին հաջողակ հյուսն Ֆորդը մի քանի պահարաններ պատրաստեց ռեժիսոր Ջորջ Լուկասի համար: Այդպես սկիզբ առավ նրանց ընկերությունը, իսկ մի քանի տարի անց էկրաններ բարձրացավ «Աստեղային պատերազմներ» լեգենդար ֆիլմը, որտեղ Ֆորդի մարմնավորած հերոս Հան Սոլոն մարդկանց փրկում էր հազարներով, իսկ 6-րդ սերիայում (3-րդում՝ ըստ նկարահանման հերթականության)՝ Էնդոր մոլորակի ողջ բնակչությանը: Ի դեպ, ինքը դերասանն էլ կարող է հերոս կոչվել, որովհետև 2000 թվականին Ֆորդն իր սեփական ուղղաթիռով փրկեց մի լեռնագնացի կյանք, ով հայտնվել էր սառցե թակարդում՝ Այդահո նահանգի լեռներում, իսկ հաջորդ տարի օգնեց ոստիկանությանը հայտնաբերել 13-ամյա սկաուտի, ով մոլորվել էր ազգային արգելոցում:



Փրկել է. «Աստեղային պատերազմներ. նոր հույս» ֆիլմի ապստամբներին, Էնդոր մոլորակը՝ «Աստեղային պատերազմներ. Ջեդայի վերադարձը» ֆիլմում, ողջ մարդկությունը՝ «Ինդիանա Ջոնս. կորսյալ տապանը» ֆիլմում, գյուղ՝ «Ինդիանա Ջոնսն ու Ճակատագրի տաճարը» ֆիլմում, ընկերուհուն, կոլեգային և որդուն՝ «Ինդիանա Ջոնս. Ճենապակյա գանգի թագավորությունը» ֆիլմում, մի քանի մարդու՝ «Հոլիվուդյան մենթերը» ֆիլմում, իր ընտանիքին՝ «Կրակե պատ» ֆիլմում, կնոջը՝ «Անսանձը» ֆիլմում, ինքնաթիռի ուղևորներին՝ «Նախագահի ինքնաթիռը» ֆիլմում, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ փրկել է բրիտանացի լրտեսին՝ «Հաննովեր սթրիթ» ֆիլմում:


6. Ավելի քան 20 տարի ձգվող իր դերասանական կարիերայի ընթացքում Դենզել Վաշինգտոնին բախտ է վիճակվել խաղալ մի շարք հերոսական դերեր: Նա ևս կարող է պարծենալ էկրանների վրա գնացքի ուղևորներին փրկելով և անգամ ողջ մարդկությանը փրկելով: Ինչպես ասում է ինքը՝ Վաշինգտոնը՝ «Ես լուրջ եմ վերաբերվում ինձ տրված տաղանդին և ուզում եմ օգտագործել այն լավ գործերի համար»: Դենզելի համար բեկումնային դարձավ 1989 թվականի «Փառք» ֆիլմում խաղացած իր դերը, որտեղ նա դեռ նոր-նոր էր սկսել փորձարկել իրեն՝ հերոսական կերպարներ մարմնավորելու հարցում: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ կազմավորված բացառապես սևամորթներից բաղկացած առաջին կամավորական գումարտակի մասին: Այս ֆիլմում խաղացած իր դերի համար Վաշինգտոնը ստացավ Օսկար՝ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» նոմինացիայում:




Փրկել է. մարդկությունը՝ «Բոսոր մակընթացություն» ֆիլմում, կրկին մարդկությունը՝ «Վիրտուոզություն» ֆիլմում, Նյու Յորքի բնակչությանը՝ «Պաշարում» ֆիլմում, մեքսիկացի գործարարի դստերն ու էլի մի քանի գերիների՝ «Ցասում» ֆիլմում, իր սիրեցյալին և էլի մի քանի հարյուր մարդու՝ «Դեժա վյու» ֆիլմում, Վիրջինիա նահանգի բնակչությանը՝ «Անկառավարելին» ֆիլմում, մետրոյի ուղևորներին՝ «123-րդ գնացքի վտանգավոր ուղևորները» ֆիլմում, աղջկա՝ «Իլայի գիրքը» ֆիլմում:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել