Բրյուսելյան հանդիպման արդյունքները՝
• ոչ մի խոսք Արցախի, նրա ապագայի ու կարգավիճակի մասին,
• ոչ մի խոսք ՀՀ տարածքից ադրբեջանական օկուպացիոն զորքերի դուրսբերման մասին,
• հայ ռազմագերիների վերադարձի խնդրի լուծման փոխարեն ընդհանուր անհետ կորածների մասին հիշատակում,
• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության փաստացի վերացում,
• զորքերի հայելային հետքաշման հանձնառություն, ինչն ուղղակիորեն նշանակում է ներկայիս շփման գծից ընդամենը 200-500 մետր հեռու գտնվող տասնյակ գյուղերի հայաթափում և նոր տարածքների հանձնում թշնամուն՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով հանդերձ։
Թե էլ ինչ "բանավոր" պայմանավորվածություններ են ձեռք բերվել, կարելի է ենթադրել, ամեն դեպքում դրանք մոտ ապագայում իրագործման մեջ տեսանելի կդառնան։
Սպասելի՞ էր սա։ Իհարկե՝ այո։
Սպասելի չէր հակառակը։
Արդյո՞ք համարժեք պատասխան են դրոշատեղադրումը և ֆբ ֆլեշմոբերը, իհարկե ոչ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել