Ազգային հերոսի տանը (մի կողմ դնեմ, թե ինչի համար է արժանացել այդ պարգևին) հայտաբերել են որպես կաշառք ստացած ջեռուցման կաթսան ու իրեն ձերբակալել...
Ազգային Հերոս ու կաթսա...
Երբ փորձում ես դրսի հայացքով նայել Հայաստանին, ստանում ես հետևյալ պատկերը. ժողովուրդ, ով որոշում է կայացրել ինքն իրեն բնաջնջել։ Մի կողմը գոռում ա, որ թուրքը մեզ ցեղասպանել ա, մյուսը պնդում, որ թուրքը մեր բարեկամն ա։ Մի կողմը գոռում ա, որ Արցախը մեր հայրենիքն ա, մյուսը պնդում, որ Արցախը հայկական չի կարող լինել։
Մի պահ ձեզ հարց տվեք, թուրքն է մեզ ավելի շատ վնաս տվել, թե՞ մենք։ թուրքն է իր ազգային հերոսի վրա տուշոնկա շոու սարքում, թե՞ մենք։ թուրքն ա իր հաղթանակած հերոսներին դատում, թե՞ մենք։ Եվ ի վերջո, թուրքն ա ուզում մեզ հետ հարաբերություններ կարգավորի, թե՞ մենք թուրքի հետ։
Վերջերս երկար տեքստեր չեմ գրում, քանզի գրելու բան այլևս չկա։
Իշխանությունը զավթած բանանի սիրահարները տանում են մեզ կոտորածի։
Համոզված եմ, բոլորդ տեսել եք ցեղասպանությանն առնչվող տարբեր լուսանկարներ, ուր պատկերված էին մեկ գծով գնացող հազարավոր հայեր, որոնց գնդակահարելու ուղեկցում էին եղածը մի քանի զինված թուրք։
Չե՞ք կարծում, որ այսօր հենց նույն պատկերն է. մի քանի զինված թրքահպատակներ 3 միլիոն հայի տանում են սպանդի։
Մնում է մենք հասկանանք, ենթարկվելու ենք ու ոչնչանանք, թե՞ ի վերջո ապստամբելու ենք ու կռիվ տանք մեր ապագայի համար...
Որպես նվեր մեր գլխներին ընկած անկախությունը դեռ պահել է պետք։
Պատրաստվեք համաժողովրդական շարժմանը` ՔԱՅԼ ԱՐԱ ՄԵՐԺԻ թուրքին։
Հ.Գ. աննան ասում էր, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի։ Դրանից հետո մենք ունեցանք հինգ հազարից ավել զոհ։ Հիմա էլ աննան նպատակաուղղված ատելություն ա սերմանում զոհվածների ծնողների հանդեպ։ Տեսնես այս անգամ ինչքա՞ն զոհ կտանք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել