Ընկերներ, մեծ հաշվով նոր ասելու բան չկա Խրամորթ և Փարուխ գյուղերում իրավիճակի մասին, բոլորը նույն տեղերում են, թշնամին շարունակում է ինժեներական աշխատանքներ կատարել, փորձելով դիրքավորվել և այդ դիրքավորված հատվածներ թիկունքային ապահովում իրականացնել։ Պարբերաբար լինում է տեխնիկայի` տանկեր, Ուռալներ, Կամազներ և այլ շարժեր, որոշ հատվածներում փորձելով ձևավորվել «անընդհատ լարվածության օջախներ», և եթե ավտոմեքենաները ենթադրաբար տարբեր տեսակի մատակարարում են իրականացնում, օրինակ ուտելիք, հագուստ գուցե և սպառազինություն, ապա տանկերը սովարաբար ոչինչ չեն անում` դուրս են գալիս դիտարկվող հատված, միանշանակ իմանալով որ դիտարկվում են, մնում են այնտեղ, հետո հետ գնում որտեղից եկել էին, ապահովելով լարվածություն։
Պետք է նաև հստակ ընդգծել, որ այս պահին այն հատվածը, որտեղ Քարագլխի վրա գտնվում է թշնամին, եթե իրենց համար «գերազանց» արդյունք չէ, ապա առնվազն «լավ» արդյունք է և իրենց ձեռնտու է անգամ այս դասավորությունը։ Տեղանքում իրենց համար բացվել է դիտարկման բավականին սպեկտր, համարժեք վտանգ ստեղծելով հարակից գյուղերի համար և խոսքը Խրամորթի ու Փառուխի մասին չէ միայն։ Պետք է հասկանալ, որ գյուղը վերցնելը գերնպատակը չի եղել և չի մնում, խնդիրը տեղանքում գերիշխող դիրք ու բնագիծ ունենալն է, իսկ գյուղը գրավելը ընդամենը «կողմնակի էֆեկտ» է։
Հ.Գ Վերջին 2 օրում, ավելի շատ ոչ թե օպերատիվ լրահոս եմ փորձում ապահովել, քանի որ լայն իմաստով նոր ոչինչ տեղի չի ունենում, այլ փորձում եմ ցույց տալ իրավիճակը, քանի որ շատ շատերը չեն եղել տեղանքում, գուցե և չեն պատկերացնում նպատակը։ Իմ ընկեր արցախցիներից մեկը տվեց լավ գնահատական ասելով, որ Քարագլուխը այդ տարածքում, երկրորդ Շուշին է իր նշանակությամբ ու առավելությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել