Pastinfo.am-ը գրում է.

«Մենք պատերազմի մեջ գտնվող պետություն ենք, բայց Հայաստանի Հանրապատությունն, այս պահին, չունի Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ, չունի նաև Զինված ուժերի Հետախուզության պետ։ Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը չունի Օպերատիվ գծով տեղակալ։ Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ է… Որևէ մեկը հասկանո՞ւմ է, թե պետության ներսում ինչ ծավալների կազմաքանդում է իրականացվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախ)։

Վերջինս նկատում է՝ թեև հիմա շատերի ուշադրությունը սևեռված է, հատկապես, Արցախի և Սյունիքի ուղղությամբ, այնուամենայնիվ, սա նույնպես հատուկ մտածված քաղաքականություն է, այն դեպքում, երբ բոլորը լուռ էին, երբ դեռևս 2019 թվականի մայիսից ադրբեջանական Զինված ուժերն առաջին ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք՝ դիրքավորվելով Արենու ռեզերվային դիրքերում.«Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ՝ Հայաստանի Հանրապետության օկուպացիան սկսվել է Արենիից և մինչ օրս՝ Հայաստանը մաս – մաս օկուպացվում է»։

Եթե այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, իր համարժեք պատասխանը չստանա տեղի և ՀՀ Զինված ուժերի կողմից, ապա երևույթը շարունակական ընթացք է ստանալու՝ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում, Սյունիքի մասին էլ չենք խոսում, նկատում է ազատամարտիկը։

Ամփոփելով զրույցը, Արթուր Այվազյանն ասում է՝ եթե այսօր հանրապետության «գլխավոր կապիտուլյանտն իր չիները մի կողմ դրած, գնա և ներողություն խնդրելով Յուրի Խաչատուրովին հրավիրի, ստանձնելու՝ Հայաստանի Հանրապետության բանակի ղեկավարումը, իսկ նրա որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին փոխանցի Արցախի բանակի ղեկը, վստահեցնում եմ՝ մեկ ամիս անց, բոլորն ականատես կլինեն հայկական երկու պետությունների բանակների բոլորովին այլ իրավիճակի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել