Armsport.am-ը գրում է.

«Արսենալը» բարելավված պայմաններ է պատրաստում հարձակվող Բուկայո Սակայի հետ պայմանագրի երկարաձգման համար, հայտնում է The Athletic-ը:

Գործող պայմանագիրը, ներառյալ ավտոմատ երկարաձգման տարբերակը, ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Նոր համաձայնագիրը կհամապատասխանի թիմի առաջատարներից մեկի կարգավիճակին։ Ինքը՝ խաղացողը, չի նախատեսում մոտ ժամանակներս լքել «զինագործների» ճամբարը։

Սական «Արսենալի» սան է։ Անգլիացու և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Սական Պրեմիեր լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել