Ամոթ ունեցողը ինքնասպան կլիներ...
Մարտնչող տգիտության ավելցուկը ձեզ արդեն խայտառա՛կ է անում։ Դիվանագետությամբ զբաղվելը ձեր խելքի բանը չէ, որովհետև դիվանագետը լեզվին տալուց կամ անտաղանդ սուտ ասելուց առաջ, տասը կմտածի, հետո կարտաբերի։ Իմաստակի ինքնավստահ հայացքն ու միմիկան, ներվային ժեստերն ու ճապաղ մտքերը, ստելն ու հակագիտական ելույթները նույնիսկ ձեր հավատարիմների բանակի՛ն են շշմեցնում։ Այսպես.
1-Հայաստանը ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթի հեղինակ չէ, այլ այդ կառույցին միացել է 1992-ին, ադրբեջանն էլ՝ 1993-ին,
2- այս պետությունները համատեղ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջությունը։
3- խոսքն ընդամենը Ալմաաթիի հռչակագրի մասին է, որին հետխորհրդային 8 երկիր միացել է 92 թ-ից սկսած,
4- ԱՊՀ հռչակագիրը, միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու կանոններին համապատասխան, իր մեջ ներառում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել