Պուտինն ու Զելենսկին իրենց հարցերը կլուծեն: Բայդենն ու Մակրոնն էլ իրենցը: Մենք ի՞նչ էլի: Մենք մի հատ Նիկոլ չենք կարողանում լարել: Առավոտից երեկո Ռուսաստան-Ուկրաինա, ՆԱՏՕ-ԽՍՀՄ.2 ենք խոսում, բայց մեր պետությունը տարբեր ժողովների ժամանակ ներկայանում է, որպես անարժեք միավոր, քանզի պետություն որպես էդպիսին գոյություն չունի: Քանի կա Նիկոլը, մենք պետություն չունենք, որովհետև ով հասցնի կոշիկները սրբում ա էդ պետություն կոչվածի պետականության վրա:
Ու էս ամբողջ ընթացքում Հայաստանի գլխին արյունոտ թրեր են կախված: Թուրքադրբեջանական տանդեմը խոսում է Զանգեզուրի միջանցքից, Արցախում կրակում են, Սյունիքում զորք են կուտակում, Հայաստանը կանգնած է պատերազմի առաջ և միևնույն ա` բոլորը խոսում են բոլորից, բացի ինքներս մեզանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել