Ուզում եմ հասկանալ այս մարդիկ , ում ոստիկանությունը բերման է ենթարկում, հրում և բռնություն գործադրում ովքեր են: Եթե նրանք ոստիկաններն են , ապա մյուս կողմից հանցագործ պետք է լինի: Ասենք հարբած օրինախախտ , կամ գող , կամ մարդասպան , չգիտեմ գուցե՝ խուլիգան: Բայց նայում եմ Կոմիտաս 5-ի տեսանյութը այդ կողմում կանայք, պապիներ , երիտասարդ , գրագետ և ուղղակի Երևան քաղաքի բնակիչներն են: Գուցե ես սխալվում եմ և այս իրավիճակում իրական ոստիկանները այդ Երևանցիներն են: Իսկ իրենց հարվածում և հրում և բերման են ենթարկում հանցագործները: 

Ինչևէ Հայաստանն այսօր նման է սովետական միության վերջին տարիներին, երբ մարդիկ զգացին , որ կարող են Ազատ լինել : Ամբողջ սոց.ճամբարի ԽՍՀՄ տարածքում հակամրտություններ սկսվեցին և դիմադրություն իշխանությանը: Այդ ամենը փորձում էին ճնշել , թե քաղաքական խաղերով , թե տանկերով: Իսկ ինչ եղավ սովետի ու սովետական ճամբարների ղեկավարների հետ վերջում ՝ բոլորը գիտեն: 
Ցավալի է ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել