Կապիտուլյանտների ցինիզմի ու լկտիության «level God» աստիճանի վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը` պատրաստ ենք ընդունել Ուկրաինայից փախստականների:
Ուզում եմ հասկանալ էլի, էս մեր ԱԳՆ-ի հայտարարությունը տարածողը ի՞նչ է օգտագործում: Ուզում եմ հասկանալ էլի, արդյո՞ք Միրզոյան Արոյի հետ խոտաբույսերի որոշակի չափաբաժին չեն օգտագործել, որովհետև հազարավոր արցախցիներ անտուն են մնացել, քանզի ՀՀ իշխանությունը զավթած ժուլիկներն ադրբեջանցիներին են նվիրել էս մարդկանց տները քիչ չէ, մի բան էլ անտերության են մատնել ու ոչինչ չեն ցանկանում անել նրանց համար, իսկ Ուկրաինայից փախստականներ պատրաստ են ընդունել:
Սեփական հայրենակցի վրա թքած ունեն, բայց այլոց համար պատրաստ են մեր պետությունը դարձնել երեք աստղանի մոթել: Դե, իսկ ուկրաինացի և այլ ազգի փախստականներն էլ անհատական կարգով ու հենց ձեզ անհատապես կասեն` «мы вас кохаем»: Ու էս նախադասությունը կարող եք ընդունել մտքի բոլոր իմաստներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել