Մեր ոչ բարով Կառավարությունը որոշում է կայացրել, որ պատերազմում զոհված զինծառայողների եղբայրները չպետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն:
Էմոցիոնալ առումով, իհարկե, շատ ծնողներ չեն ցանկանա, որ իրենց մյուս որդին էլ ծառայի, քանզի ամեն ակնթարթ մտամելու են, որ նա էլ է ունենալու այն ճակատագիրը, որն ունեցել է իրենց մյուս տղան, բայց իմ խորին համոզմամբ սա սխալ որոշում է, որովհետև.
ա) Պատերազմի ժամանակ յուրաքանչյուր զոհված մեր հայրենակցի եղբայր, հայր և որդի պետք է ապրեն ռևանշի և վրեժի ծարավով:
բ) Մենք մեզ չենք կարող նման շռայլություն թույլ տալ, քանզի դեմոգրաֆիկ վիճակագրությունն ուսումնասիրելիս մենք այլ փաստի առաջ ենք կանգնում:
գ) Պատմությունը ցույց է տվել, որ 18-20 տարեկան տղաներն ավելի մարտունակ են, քան իրենցից մի քանի տարի մեծ քաղաքացիները:
դ) Մեր յուրաքանչյուր հայրենակից ում վերաբերում է այս օրենքի նախագիծը, պետք է հստակ գիտակցի, որ ծառայելով ՀՀ ԶՈւ-ում իրենք մի քանի անգամ ավել կարող են բարձրացնել իրենց հայրենակիցների մարտական ոգին:
ե) Այս օրենքի նախագիծն իր մեջ ներառում է նոր ականներ, որոնք դրվում են բանակի և մեր Հայրենիքի տակ: Սույն որոշումը էս մարդասպան խեղկատակաների հերթական պոպուլիստական որոշումն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել