Ջերմուկը։ Մեր Ջերմուկը...
Պատմական Սյունիքի Վայոց ձոր գավառի այս բնակավայրը սյունյաց իշխանների և ընդհանրապես բոլոր սյունեցիների սիրելի հանգստավայրն է եղել։ Խորհրդային տարիներին Ջերմուկը եղել է համամիութենական նշանակության առողջարան, Խորհրդային Միության փլուզումից հետո էլ շարունակել է մնալ արդեն անկախ Հայաստանի զբոսաշրջային խոշոր կենտրոններից մեկը։
Առնվազն վերջին 100 տարվա ընթացքում Ջերմուկը զենք ու զինվոր չի տեսել։ Ապրել է խորը թիկունքային քաղաքի իր կյանքով` հյուսիսային սահմանից հեռու լինելով մոտ 60 կմ, իսկ արևելյան սահմանից` 120-130 կմ։
44-օրյա պատերազմից ՀԵՏՈ Արցախի Քաշաթաղի ու Շահումյանի (Քարվաճառի) շրջանները թուրքին նվիրելով` թշնամու հետ սահմանը բերել հասցրել ենք Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա։ Այսօր, ցավոք, երբեմնի առողջարանն ավելի շատ զինավան է հիշեցնում՝ առաջնագիծ պահող զինավան...
Նկարներ հատուկ չեմ տեղադրում։ Գնացեք, ինքներդ տեսեք։ Գուցե էդ ժամանակ կատարվածի ու իրականության ողջ ցավն ու ողբերգությունը ի վերջո զգաք։
Ամեն ինչ հետ բերել ու վերականգնել է պետք, այլ ճանապարհ չունենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել