Factor.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի 61 քաղաքացի սեփականության իրավունքով 83 անշարժ գույք է ձեռք բերել: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Կադաստրի կոմիտեից:

Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ավելի քան 8 տասնյակ միավոր անշարժ գույք ձեռք են բերել տարբեր իշխանությունների՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի օրոք։

Կադաստրի կոմիտեն Factor.am-ին տրամադրել է տեղեկատվություն այն մասին, թե որ թվականին քանի գույք են Թուրքիայի քաղաքացիները գնել ՀՀ-ում: Այսպես՝ 2005-2007 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում գնվել է 8 գույք, 2009-2017 թվականներին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 35 գույք, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2019-ից 2021-ին՝ 28 գույք: Եվս 7  գույք էլ գնվել է 2018 թվականին:

Այդ տարում ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, իսկ Կադաստրի կոմիտեից ամիսները չեն հստակեցրել, ուստի՝ անհնար է ասել, թե ում ղեկավարման շրջանում է եղել: 83 անշարժ գույքից 6-ը Թուրքիայի քաղաքացիներն օտարել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել