Aysor.am-ը գրում է․

Հայաստանում կորոնավիրուսի թվերը բավականին բարձր են, քանի որ «Օմիկրոն» շտամն ունի տարածվածության բավականին մեծ ցուցանիշ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Այլ շտամերի հետ համեմատ, սակայն, մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է:

«Եթե նկատել եք` մահվան թվերը եզակի են, այդքան բարձր հիվանդացության պայմաններում, մահվան թվերը ցածր են, ըստ էության, մենք գնում ենք այնպիսի իրավիճակի, որ սա կլինի սովորական շրջանառվող վիրուս ամբողջ երկրագնդով, ինչպես գրիպի սեզոնային վիրուսն է։ Մարդիկ կվարակվեն, կլավանան և հոսպիտալացման կարիք մեծամասամբ չի լինի», - նշեց նա:

Ըստ պատգամավորի` «Օմիկրոնի» տարածվածության պատճառն այն է, որ այդ շտամի վարակելիության աստիճանը չափազանց բարձր է այլ շտամերի համեմատ. Զեյնալյանը ցուցանիշներին չի տիրապետում, թե մեկ մարդը քանի հոգու կարող է վարակել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել