Ժամանակին դուք բողոքում էիք, փողոցներ էիք փակում, իսկ հիմա՞:
1. Կոռուպցիայից էիք բողոքում, բայց հիմա պետությունը թաղված է կոռուպցիայի մեջ, իսկ այսօրվա պաշտոնյաները դարձել են միլիոնատերեր: Ձեր հաշվին են դարձել:
2. Էլեկտրիկ Երևան էիք անում` բողոքում էիք էլ. էներգիայի թանկացման դեմ, իսկ այսօր դա թանկացավ, բայց Բաղրամյանը դատարկ է:
3. Բողոքում էիք ջրի, գազի, բենզինի, հեղուկ գազի թանկացման համար, բայց այս ամենն այսօր ևս թանկացել է` փողոցները դատարկ են:
4. Բողոքում էիք ԶՈւ սպառազինությունից այն անվանելով խաբեություն, բայց սրանց օրոք ձեռք բերված և ոչ մի սպառազինություն մեծ հաշվով իր նպատակին չծառայեց: Փողոցները դատարկ են:
5. Բողոքում էիք դատարաններից, բայց այսօր ում ուզում դատում են, ում ուզում ապօրինի կալանքի տակ են պահում, ում ուզում հետապնդում են: Փողոցները դատարկ են:
6. Բողոքում էիք ժողովրդավարություն կոչվածից, բայց այսօր քաղաքական դաշտը պլինտուսի մակարդակից էլ ցածր է և հայհոյանքներով լեփ լեցուն: Փողոցները դատարկ են:
7. Բողոքում էիք Հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմնների կարգավորման դեմ, իսկ այսօր թուրքերն են իրենց նախապայմաններն առաջ քաշել և հասնում են իրենց նպատակին, բայց փողոցները դատարկ են: Փողոցները դատարկ են:
8. Բողոքում էիք կարմիր գծերից, արագաչափերից, որոնք փակում էիք ձեր ներքնազգեստով կամ էլ սկոճում էիք, իսկ դրանք ոչ միայն մնացին, այլև շատացան, բայց դուք հիմա լռում եք: Փողոցները դատարկ են:
9. Բողոքում էիք աղբահանությունից, իսկ այսօր պետությունը թաղված է աղբի մեջ: Փողոցները դատարկ են:
Եվ այսպես շարունակ դուք բողոքում էիք ու բողոքում: Ներողություն, իսկ հիմա ու՞ր եք: Ու՞ր եք, այ երեսպաշտներ, ու՞ր եք այ լարովի կուկլեք, ու՞ր եք այ սուտի հայրենասերներ, ու՞ր եք այ դատարկագլուխ մտավորականներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել