ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ Է:
«Աստծո քարայրում ծնվելու իրականությունը եւ իրողությունը՝ մեծագույն խրատ, խոսք, թելադրանք եւ հորդոր է մեզ համար, հասկանալու ի վերջո կյանքի իմաստը:
Կյանքի իմաստը՝ հարստության, պալատների եւ փափկության մեջ չէ՛:
ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ Է:
Աստված մարդանալով մեզ ցույց է տալիս՝
ՄԱՐԴ ՄՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ:
Զորացե՛ք քրիստոնեական հավատքով:
Հավատք, որ ձեզ պետք է վերանորոգի՝ ձերբազատելով հին մարդուց եւ փոխարինելով Քրիստոսի Մարմնով ու Արյամբ գնված նոր մարդով:
Ապրե՛ք եւ գործե՛ք որպես հավատքի մարդ, սիրո ճառագայթ եւ այն ժամանակ կտեսնեք, թե որքան քաղցր է ու վեհ Քրիստոսով շահված կյանքը:
Առանց վերանորոգության, վերակենսավորման, կյանքի հանդեպ ունեցած հավատքի, մեր ընթացքը կլինի լոկ ձեւական ու խաբուսիկ:
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպս. Աջապահյան
Շիրակի Թեմի Առաջնորդ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել