Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ասուլիսը հիմնականում արտաքին լսարանի համար էր։ Ավելի կոնկրետ` Թուրքիայի ու Ադրբեջանի։
Հայ֊թուրքական շփումներին ընդառաջ նա հրապարակավ բավարարեց թուրք֊ադրբեջանական զույգի նախապայմանները`
1. ոլոր֊մոլոր ձևակերպումներով, ակնհայտ ստերով, բանակցային գործընթացի միտումնավոր կեղծումով հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական քաղաք է և ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում,
2. վերահաստատելով, որ պաշտոնական Երևանը գործնականում հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հետապնդումից,
3. քողարկված ձևով կողմ արտահայտվելով Սյունիքի միջանցքին (այս հարցը շաղկապվեց Ադրբեջանի` ԵԱՏՄ մտնել֊չմտնելու հեռանկարի հետ),
4. անոնս անելով Տավուշի մարզում սպասվելիք տարածքային զիջումների մասին (մասնավորապես` Ոսկեպարի ուղղությամբ)։
Մնացած թեմաներով նրա ձևակերպումներն արդեն ուղղված էին թիմակիցներին և ցույց էին տալիս, թե ինչ աստիճանի են այլասերվել ու պատրաստվում է՛լ ավելի այլասերվել, այսպես կոչված, հեղափոխականները` Նիկոլի գլխավորությամբ
Օրուելն ու Մարկեսը բազմաթիվ պտույտներ են անում իրենց գերեզմաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել