Երբ քաղաքական օրակարգ չունես ու միակ նիշան, որում ուզում ես տեղավորվել՝ «ընդդեմ ամեն իրանց արածին»-ն ա, դա անխուսափելիորեն բերում է աբսուրդի, մանավանդ, երբ սկի էդ ֆորմուլան դուզգյունի չես պահում:
Օրինակ՝ Նիկոլը սկսում է դատել գերիներին, որոնց իրավմամբ, թե հանիրավի մեղսագրվում է փոքրոգիություն, դասալքություն և ծառայողական պարտականությունների չկատարում, «ընդդիմությունը» սկսում է մեդիա դաշտում էդ գերիներց քաղհալածյալ սարքել: Ընդ որում, նենց լալահառաչ բաներ են բրնձում, որ մարդ քիչ ա մնում սկսի ուզենալ գերի հանձնվել:
Նիկոլը սկսում է չմարիտ անել կլոուն քաղաքապետին, էն էլ սկսում ա տրանսպորտային կոլլապսի տեսքով դեմարշներ անել, «ընդդիմությունը» սկսում ա քրֆել «էղ սրիկա վարորդներին» ու ստացվում է, որ Հայկոն սաղ դուզ ա անում, շոֆերներն են մեղավոր: Հլա մի քիչ էլ խորանան, կարող ա պարզվի, որ Հայկոն շատ էլ հայրենասեր տղա ա ու լրիվ միամիտ ա Նիկոլի թիմում հայտնվել: Դե մոտը մթագնում էր եղել, չէր հասկանում, թե ինչ վիժվածքի համար էր դոշ տալիս, ինչպես չէին հասկանում էսօրվա «ընդդիմության» շատ կարկառունները:
Ու սենց երրորդ կարգի թեմաներով «ընդդիմությունը» հա էլ իբր հակադրվելու է Նիկոլին, բայց ոչ երբեք իրապես էական հարցերով: Իրենցից երբեք չենք լսելու, որ Եռակողմ հայտարարություն ստոգրելը, հենց ստորագրելը, այլ ոչ թե ավելի վաղ չստորագրելը ամենամեծ դավաճանությունն էր:
Չենք լսի նաև, որ կոմունիկացիաների և սահմանների բացում չպետք է լինի: Չեն ասի ոչ Նիկոլի ինադու, ոչ էլ հանուն պետության: Ավելին՝ իրանց ծրագրում էլ դա կա:
Փոխարենը, մեզ անդադար կկերցնեն այ սենց տուֆտա թեմաներ ու կրկեսը կշարունակի իր գաստռոլները, քանի դեռ էդ կտերն ուտող հանրություն կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել