Բաքվի բռնապետը հերթական անգամ հոխորտացել է Հայաստանի հասցեին, այս անգամ խոսելով Զանգեզուրի միջանցքի մասին: Վերջինս ասել է, որ հայկական կողմն եթե չի ցանկանում խնդիրներ ունենալ, ապա պետք է ասի Զանգեզուրի միջանցքի բացման ամսաթիվը: Ակնհայտ է, չէ՞, որ եղել է բանավոր պայմանավորվածություն, ավելի ճիշտ եկեք իրերն իրենց անունով կոչենք` Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ալիևին, որ կտրամադրի միջանցքը և հիմա փորձում է ժամանակ ձգել: Ի դեպ ժամանակ է ձգում ոչ թե նրա համար, որ չի ցանկանում տալ միջանցքը, այլ նրա համար, որ սկսվեն որոշակի ռազմական գործողություններ և գա ասի դե Սյունիքը պահելու համար եմ տվել կամ էլ ասի, թե բա 4000 զինվորի կյանք եմ փրկել միջանցքը տալով: Նիկոլ-Ալիև դուետը շարունակում է պասերով խաղալ...
Այս ամենին զուգահեռ հայկական կողմից Ալիևի մտքի «գոհարներին» ինչպես միշտ ոչ մի արձագանք չի եղել: Ի՞նչ արձագանքեն երբ կատարում են մեր թշնամու, բայց իրենց կիրթ ընկերոջ հրահանգները: Պետք է միայն սպասել, որ հերթական անգամ Բաքվի հոխորտանքներին կարձագանքի Սերժ Սարգսյանը և մենք գոնե մի պահ մեզ արժանապատիվ կզգանք: Գոնե կզգանք, որ պետություն ունենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել