ալիևը արդեն հստակ խոսում է Զանգեզուրի միջանցքի այլևս իրականություն լինելու մասին, քանի որ Սոչիում ստորագրված փաստաթղթի տողատակը հետևյալն է.
ա) ՌԴ-ն է այս տարածաշրջանի որոշիչ դերակատարը
բ) ոչ մի լարվածություն և տարածաշրջանը ապակայունացնող իրավիճակ չի արձանագրվում, հակառակ այն փաստին, որ ագրեսոր պետությունը իր զինված ուժերով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եվ այս ամենը ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ եթե մենք չկարողանանք հեռացնել այս խամաճիկներին իշխանությունից, ապա շուտով ՀՀ-ն մնալու է առանց դաշնակցի, դեմ հանդիման թշնամու յաթաղանին։
Ահա թե ինչ կարող է պատահել այն ազգերի ու պետությունների հետ, որոնք իշխանության են բերում թշնամու քաղաքական սպասավորներին, իսկ հետո, մեղմ ասած՝ ալարում են իրենց սխալը ուղղել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել