Aysor.am-ը գրում է․

Apple-ից նախազգուշական նամակ Հայաստանում 2-ից ավելի մարդ է ստացել, որովհետև ես ուրիշ դեպք էլ գիտեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այս գիշեր ընկերության կողմից ստացված նախազգուշական նամակին, որով հեռախոսների տերերը ծանուցվել են իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագրի մասին։

«Առնվազն մի քանի մարդ ստացել է այդ նամակից։ Google-ը, Apple-ը և մի շարք այլ կազմակերպություններ ունեն ծրագիր, որով, եթե հայտնաբերում են, որ կա պետական հաքերային հարձակում, ապա նախազգուշացնում են։ Հաշվի առնելով, որ հիմա Apple-ի հեռախոսները լուրջ հարձակման տակ են, և դրանք վարակելու համար Pegasus կոչվող լրտեսող ծրագիր է օգտագործվում, ընկերությունը փորձում է սրա դեմ պայքարել», - նշեց մեդիափորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը շեշտեց՝ տարբեր ժամանակներում Pegasus լրտեսող ծրագիրն օգտագործվել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի այլ կառավարությունների կողմից։

«Կոնկրետ հայաստանյան դեպքերը պետք չէ մտածել, որ Ադրբեջանի կողմից են եղել։ Միաժամանակ, հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում, ավելին՝ ընկերությունն անգամ կարող է չիմանալ՝ որտեղից է եղել կիբերհարձակումը, որովհետև հաքերը քողարկվում է», - նշեց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել