Գիտե՞ք որն է հայ մարդու համար ամենաահավորն ու նրան թևաթափ անողը... Պատասխանում եմ՝ միանշանակ այն իշխանության գոյությունը, որ երկիր <<ղեկավարելով>>՝ ամեն օր և հետևողականորեն Հայրենիք է կործանում...
Արդեն դժվար ու անտանելի է դարձել լսել <<ժողովրդի կողմից ընտրված>> այն 71 անհայրենիքներին, ովքեր լինելով խորհրդարանական երկրում խորհրդարանական մեծամասնություն և իրենց էությամբ ներկայացնելով մերժված անցյալն ու անիմաստ ներկան, անընդհատ հոխորտում են ամեն ինչից, բացի երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավոր ուղիներից...
Դժվար ու անտանելի է ապրել մի իրականության մեջ, որտեղ որոշումներ կայացնողն ու իրականացնողը մի կառավարություն է, որի անդամներն ընտրվում և նշանակվում են ոչ թե ըստ կարողությունների և ընդունակությունների, այլ մեկ գլխավոր պատահականության հանդեպ դրսևորվող հավատարմության...
Դժվար ու անտանելի է այն իրականությունը, որտեղ անընդհատ խոսվում է արդարադատության մասին, սակայն արդարադատության երաշխավորներ հանդիսացողները կատարում են ոչ թե երկրի շահերից բխող իրենց սրբազան առաքելությունը, այլ մեկ բախտախնդրի հանցավոր քմահաճույքով պայմանավորված ազգադավ պատվերը...
Դժվար ու անտանելի է այն իրականությունը, որտեղ մենք ապրելով, կարծես չենք ապրում, այլ անում ենք այն, ինչ մեզ թելադրում են...
Եվ... այս ամենից հետո, ո՞ւր է ՝մեր երկրի համար այն կ ա ր և ո ր պաշտոնյան, ով համաձայն ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի հանդիսանում է պետության գլուխ,
-ով հետևում է Սահմանադրության պահպանմանը,
-ով իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով
-և, վերջապես՝ ով իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով...
...Սա է մեր այսօրվա ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ իրական վիճակը... և դրանում մեղավորը ոչ թե ճարպիկ անհատն է, այլ՝ չմտածող ժողովորդը... Համոզված եղեք, պատմությունը, վերջնական արդյունքում, մեղադրելու է ՉՄՏԱԾՈՂԻՆ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել