Մեր Վասակ սպարապետի պատմությունը հիշու՞մ եք, որ Շապուհ արքային ասում էր՝ ինձ մարմնով փոքր տեսնելով մոռացել ես մեծությանս չափը։ «Բայց մինչ ես Վասակն էի, ես սկայ էի մի ոտնս ի մերոյ լերին կայր, եւ միւս ոտնս իմ ի միոյ լերին կայր. յորժամ յաջ ոտնս յենուի, զաջ լեառն ընդ գետին տանէի. յորժամ ի ձախ ոտնն յենուի, զձախ լեառն ընդ գետին տանէի»:
Թող այս խոսքերս շատ հուզական չթվան, բայց, ժողովուրդ, թուրքն ախր ու՞մ շունն է, որ մեզ հետ այսպես է վարվում։ Ամոթի ու խայտառակության բոլոր սահմաններն անցել ենք արդեն։ Մինչդեռ բոլորովին վերջերս միանգամայն այլ վիճակ էր՝ Ադրբեջանի հետ հայկական պետությունների բոլոր հատվածներում մենք էին պայման թելադրողն ու իրավիճակի տերը։
Ես հասկանում եմ ամեն ինչ։ Գիտեմ ազգային նվաստացման պատճառը, որ քաղցկեղի պես ներսից է քայքայում մեր օրգանիզմը։ Բայց պետք է հիշել, որ Նիկոլից հետո էլ է կյանք լինելու։ Ու ո՞նց ենք մենք դրանից հետո իրար աչքերի նայելու։ Հրամանատարներ, ի՞նչ եք ասելու ձեր զինվորներին։ Մտավորականներ, ի՞նչ եք պատասխանելու սրենդներին։ Առաջնորդներ, ո՞նց եք տեր կանգնելու ժողովրդին։
Մեկ, ընդամենը մեկ անգամ պետք է թշնամու վախը բռնել ու առաջ գնալ։ Ախր իրենք էլ են զարմացած իրենց ներկայիս վիճակից։ Պետք է խնդիրը ձևակերպել ու այդ մի գործողությունն անել։ Ես էլ, բոլորն էլ գիտենք, որ ունենք այդ կարողությունը։ Ամոթ է, ի վերջո, աշխարհը մեզ է նայում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել