Այս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհը փակելուց բացի Ադրբեջանը փաստացի փակել էր նաև Կապան-Ճակատեն ճանապարհը։ Այս պահին ճանապարհը կարծես բացել են, բայց... ցանկացած պահի այն կարող են կրկին փակել։
Այդ ճանապարհահատվածն էլ թշնամուն հանձնելու դեպքում Ճակատենից Կապան հասնելու համար 10 կմ-ի փոխարեն ստիպված պիտի լինենք անցնել Ճակատեն-Մեղրի-Քաջարան-Կապան 149 կմ-անոց ճանապարհը։
Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ գյուղերը, որոնք մաս են Կապան խոշորացված համայնքի, ամբողջովին կկտրվեն Կապանից։ Այս 6 գյուղերի բնակիչների համար պարենային ապահովումը, բուժօգնություն ստանալը, հանրային և պետծառայություններից օգտվելը, գյուղապրանքների իրացումը, աշխատանքի և ապրուստի հնարավորությունը բազմակի անգամ կդժվարանա, շատ շատերի համար` կդառնա անհնար։
May be an image of map
May be an image of map
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել