Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ պատերազմից 2 օր առաջ տեղի էր ունեցել ռադիոկլանում, որը ՇԱՏ ՎՍՏԱՀԵԼԻ ԷՐ ԹՎԱՑԵԼ։
Եթե այս տեղեկատվությանը գումարում ենք պատերազմից օրեր առաջ շրջանառվող տեղեկությունները ահաբեկիչների հավաքագրման մասին, Ադրբեջանում բեռնատար մեքենաների հավաքագրման եւ ՄՈԲ ռեսուրսի մոբիլիզացիայի մասին, ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակի տարբեր երկրների փորձագիտական գնահատականները, եւ վերջում ԱՄՆ դեսպանատան հայտնի հաղորդագրությունը, ապա պատերազմի կանխատեսման գործում մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը առնվազն դրսեւորել է ռուսերեն ասած профнепригодность։
Հարց է առաջանում.
Այդքան վստահելի տեղեկատվություն ստանալու ֆոնին, երբ ԱՄՆ դեսպանատունը ( որի հետախուզական հնարավորությունների մասին ավելորդ է խոսել) հայտնի հայտարարությունը տարածում է , մեկը չկա՞, որ զանգեր դեսպանատուն եւ փորձեր ճշտել այդ հայտարարության հիմքերը։
Հ.Գ
Առնվազն профнепригодность դրսեւորելու համար դեռ պետք է պատասխան տալ, ինչքան էլ իշխանության ներկայացուցիչները փորձեն այդ պատասխանը սվաղել ընտրություններում ստացված վստահության քվեով եւ « Բադեն-Բադեն»-ներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել