Երեկ` հոկտեմբերի 28-ին, Երևանում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։

Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ–ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ, կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, որոնք պարզել են` վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Ժորա Հ.-ն է։
Բժիշկներին հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը, իսկ այդ ընթացքում ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արցախի պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» վիճաբանություն է տեղի ունեցել անհայտ անձի և Ժորա Հ.-ի միջև, որի ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ժորա Հ.-ի ոտքերին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել