Երեկ Իլհամ Ալիևը ԱՊՀ առանց գագաթաժողովում իր "ավանդական մեղադրանքներից" բացի` Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոտրաֆիկի մեջ։ Դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի ելույթում չհնչեց համարժեք որեւէ պատասխան, էլ չասած, որ Հայաստանի վարչապետի ելույթի ղարաբաղյան հատվածն, ինչպես միշտ, բովանդակազուրկ էր։ Դիլետանտիզմի նման մակարդակը` ներքին ագրեսիվ հռետորաբանության ու արտաքին հարաբերություններում կեղծ խաղաղասիրության բաղադրիչներով, չարիք է դառնալու Հայաստանի համար` մեզանից ավելի հեռացնելով իրական, արժանապատիվ խաղաղությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել